Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի և 6-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի՝
1. Մեծ Հոկտեմբերի 50 -ամյակին նվիրված հուշարձանին կից գտնվող քաղաքային այգին անվանակոչել հայազգի ռազմական և քաղաքական գործիչ, գրող Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով՝ «Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգի»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |