Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «ա» ենթակետերով և հաշվի առնելով «ՍԵՅՄՍՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի մարտի 7-ին տրված շենքի տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ եզրակացությունը և Ջերմուկ քաղաքի բնակիչ Արմեն Պատվականի Դավթյանի դիմումը (մտից՝ 2024 թվականի օգոստոսի 14-ի N 1320)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Արմեն Պատվականի Դավթյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական N 10092013-10-0002, տրված 10․09․2013 թ․) Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի 6-րդ շենքի N 10 հասցեում գտնվող բնակարանին կից՝ ինքնակամ կառուցված 39,65 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 32,78 քմ) կցակառույց պատշգամբը (այսուհետ՝ շինություն) համարել օրինական (ՀՀ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023ULFUWT):
2․ Ընդունել ի գիտություն, որ`
ա) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3․ Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինության զբաղեցրած 39,65 քմ մակերեսով հողամասն, անհատույց բաժնային սեփականության իրավունքով, փոխանցել Ջերմուկ համայնքի Շահումյան փողոցի 6-րդ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
4․ Արմեն Պատվականի Դավթյանը պարտավոր է ինքնակամ իրականացված շինության օրինականացման համար Ջերմուկի համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին վճարել 38135 (երեսունութ հազար հարյուր երեսունհինգ) դրամ․ կցակառույցը գտնվում է շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) 8-րդ գոտում, կիրառված գործակիցը՝ 0.3206։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Պատվականի Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։