«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետին, 5-րդ կետի 2-րդ պարբերությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան 1.Համաձայնվել «ՋԵՐՄՈՒԿ ՏՈՒՐԲՈՇԻՆ» ՍՊ ընկերության կարիքների համար (ՓՀԷԿ-ի ջրագծի խողովակաշարի անցկացում) 39986,5 քմ հողամասի մշտական սերվիտուտ սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օգտագործման համար սահմանել վճար. սերվիտուտի պետական գրանցման պահից ընթացիկ տարվա համար`750 000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, դրանից հետո՝ յուրաքանչյուր տարվա համար` տարեկան 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |