Ջերմուկ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Ջերմուկի համայնքապետարանը 2025 թվականի փետրվարի 17-20-ը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց` մասնակցելու կազմակերպվող հանրային քննարկմանը մասնակցային բյուջետավորման առաջարկ-նախագծերի շուրջ։
Ջերմուկ համայնքի 2025 թվականի մասնակցային բյուջետավորման առաջարկ-նախագծերը տեղադրված են այստեղ։
Կարծիքները, առաջարկություններն ու առարկությունները կարող եք ներկայացնել մինչև 2025 թվականի փետրվարի 20-ը՝ այցելելով Ջերմուկի համայնքապետարան՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեով կամ ուղարկելով info@jermukcity.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Հանրային քննարկումների ավարտին 2025 թվականի փետրվարի 20-ին` ժամը 11-ին, ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում գտնվող, Ջերմուկի համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկի դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0287) 2-12-17 և 060-74-70-77 հեռախոսահամարներով:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը։
Ջերմուկի համայնքապետարան