Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով՝ 1. Սահմանել, որ որ տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը՝
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.
2) գործունեության իրականացման վայրի` շենքի կամ շինության, սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը, բացօթյա առևտրի կազմակերպման դեպքում՝ տարածքի լուսանկարը
3) օրենքով սահմանված գործունեության (գործողությունների) համար համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվության պատճեն
4) համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորություններ (բացի արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող ժամկետանց պարտավորությունների) չունենալու վերաբերյալ տեղեկանք
2․ Սահմանել տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնությունների կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից: |