Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 148-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2025 թվականի N 148-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ–22052025-10-0171 որոշումը՝ որոշում եմ՝ 

1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 16-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Գնդեվազ գյուղում գտնվող 0,09579 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 112-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

ա/ որոշման վերնագրում «հողամասը» բառից հետո ավելացնել «՝ ՓՈՓՈԽՎԱԾ ՀՈՂԱՏԵՍՔՈՎ» կետադրական նշանը և բառերը,

բ/ ավելացնել նոր՝ 1․1 կետ հետևյալ բովանդակությամբ՝ «1․1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի հիման վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքի բնակչի կողմից ապօրինի հողօգտագործման արդյունքում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը վերածվել է պտղատու այգու՝ համայնքի կադաստրային քարտեզում հողամասի հողատեքը փոխել արոտավայրից բազմամյա տնկարկի»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.56 Մբ)
(1.56 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner