Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 2-Ա որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1. Աշոտ Լավրենտի Խաչատրյանին նշանակել Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
2․ Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալի գործառույթները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությամբ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործողության մեջ է դրվում 2022 թվականի փետրվարի 14-ից։ |