Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 314-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2024 թվականի N 314-Ա

«ՋԵՐՄՈՒԿ-1» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻՋԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի, հիմք ընդունելով «Ջերմուկ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Ջերմուկի քաղաքապետի միջև 13․05․2003 թ․ կնքված  վարձակալության պայմանագրի 9-րդ կետի պահանջը և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Ջերմուկ համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին» N 32-Ա որոշումը, հաշվի առնելով «Ջերմուկ-1» ՍՊԸ տնօրենի համաձայնությունը (մտից N 1939, 29.11.2024 թ.)՝ որոշում եմ՝

1.  Ջերմուկ համայնքում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողամասերի  (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նոր սահմանների և, ըստ այդմ, կադաստրային նոր արժեքների սահմանմամբ պայմանավորված Ջերմուկի քաղաքապետի և «Ջերմուկ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Վարձակալ) միջև 2003 թվականի մայիսի 13-ին  կնքված (վավերացված է 13.05․2003 թ․ պետական նոտարական գրասենյակի նոտար Ստեփան Ստեփանյանի կողմից 89 սեղանամատյանում) հողամասի վարձակալության պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունը՝

  • պայմանագրի 1-ին կետում «19630» թիվը փոխարինել «16420,2» թվով
  • պայմանագրի 8-րդ կետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Հողամասի տարեկան վարձավճարը 2024 թվականի  համար կազմում է  129700 դրամ, 2025 թվականի  համար՝ 194500 դրամ, 2026 թվականի և հաջորդող տարիների համար՝ 259300 դրամ։»  

2. Վարձակալի հետ  օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարձակալին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner