«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան 1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամին Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում ներդրումային ծրագիր ներկայացնելու նպատակով ստեղծվող նախաձեռնող խմբի կազմը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.2. Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.3. Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կազմում ավագանու ներկայացուցիչ առաջադրելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.4. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի ամսական վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.6. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ձախափնյակի 13-րդ շենքի N 16/1 բնակելի տարածքը՝ սենյակը, անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին .
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.7. «Ջերմուկի Հիդրոտեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարիքների համար հողամասի սերվիտուտ սահմանելու համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.8. Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.9.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |