Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, հաշվի առնելով լիազոր մարմնի կողմից հրապարակված՝ համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի պետի պաշտոնի օրինակելի անձնագիրը՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 10-ի N 18-Ա որոշման (այսուհետ՝ Որոշման) N 2 հավելվածով հաստատված համայնքապետարանի աշխատակազմիհամայնքային ծառայության 2․1-1 ծածկագրով պաշտոնի (աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ) անձնագրի՝
1․1․ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ» մասի 3-րդ կետում «համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «աշխատակազմի քարտուղարին» բառերով,
1․1․2․ 6–րդ կետում կատարել լրացում․ ավելացնել «Օրենքով նախատեսված դեպքերում բաժնի պետին փոխարինում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` սույն պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձը, իսկ դրա անհնարինության դեպքում այլ անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։ Բաժնի պետը բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրան` աշխատակազմի քարտուղարի հայեցողությամբ։»
1․2․ «ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌՈՒՄՈՎ» մասի 10-րդ կետի «ա» ենթակետից հանել «կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերը։
2․ Որոշման N 5 հավելվածով հաստատված համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության 2.3-3 ծածկագրով պաշտոնի (աշխատակազմի գլխավոր մասնագետ) անձնագրի «ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» մասի 11-րդ կետի «ժ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: