«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան 1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 25-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1․1․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.2. Ջերմուկ համայնքի բյուջեի միջոցների 2021 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի օգտագործման մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.3․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս. Վարդանյան
1․4․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 77-Ա և 78-Ա որոշումները մեջ փոփոխություններ կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․5․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 81-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա․ Ղազարյան
1.6․ Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 23-ի N 51-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․7․ Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Սայաթ Նովայի փողոցի 1-ին նրբանցքի N 7 հասցեում գտնվող հողամասը Զ. Իխտիարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ քաղաքի Սայաթ Նովայի փողոցի 1-ին նրբանցքի N 11 հասցեում գտնվող հողամասի հետ փոխանակելու համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.8․ Ջերմուկի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/1 հասցեում գտնվող հասարակական նշանակության շենքի 2-րդ հարկի ոչ բնակելի գրասենյակային տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1.9․ Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գները հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․10․ Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 59-Ա և 2017 թվականի մայիսի 23-ի N 52-Ա որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․11․«Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ–ը անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․12․ Դրամական հատկացումներ կատարելու մասին․
զեկ․ համայնքի ղեկավար Վ․ Հովհաննիսյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից |