Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 64-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2025 թվականի N 64-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՈՂԱԲԱԺՆԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության  կառավարության  1998 թ. դեկտեմբերի 31-ին ընդունված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման  կարգը հաստատելու մասին» N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Խաչիկ Աղասիի Հարությունյանի՝ ս/թ փետրվարի 26-ի և մարտի 21-ի դիմումները (մտից N 298 և 424)՝ որոշում եմ՝

1. Ճանաչել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչներ Աղասի Հարությունյանի (ներկայում՝ հանգուցյալ), Հրանուշ Սարգսյանի (ներկայում՝ հանգուցյալ), Խաչիկ Աղասիի Հարությունյանի, Զեփյուռ Հայկազի Հարությունյանի, Գայանե, Գալուստ և Գարիկ Խաչիկի Հարությունյանների (վերջինս՝ հանգուցյալ) սեփականության իրավունքը Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 16-րդ փողոցի վրա գտնվող բնակելի տան և հարակից օժանդակ շինությունների նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված են նշված ընտանիքին սեփականաշնորհված 0,22 հա մակերեսով 10-016-0029-0005 կադաստրային ծածկագրով հողամասի վրա (փաստացի չափագրումով՝ 0,25347 հա)․ չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024HKV8DT: 

2Գնդեվազ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ (հիմք՝ քաղվածք ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրված՝  հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10041991 թ N 7 որոշումից) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականաշնորհված 0,22 հա տնամերձ հողամասի՝ հողաբաժնի չափից մինչև  20 % ավել օգտագործվող  334,7 քմ  հողամասի նկատմամբ ճանաչել նրանց սեփականության իրավունքը: 

3. Սույն որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականաշնորհված՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքին տրամադրել  հետևյալ  հասցեն՝  Ջերմուկ համայնք, գ․ Գնդեվազ, 16-րդ փողոց 1-ին փակուղի N 1։

4․ Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը և հարակից օժանդակ շինությունները՝  376,6 քմ ընդհանուր մակերեսով, կառուցվել են 1964 թվականին, դրանք կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, շինությունների պահպանումը չի հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ։

5․ Սույն որոշման 2-րդ կետում նշված 334,7 քմ հողամասը  բնակավայրի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը: 

6. Սույն որոշումը ենթակա է պետական  գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից: 

7. Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում Խաչիկ Աղասիի Հարությունյանին, Զեփյուռ Հայկազի Հարությունյանին, Գայանե և Գալուստ Խաչիկի Հարությունյաններին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(4.40 Մբ)
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner