Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 76-Ն որոշման և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Գուրգեն Լենիկի Ավագյանի դիմումը (մտից՝ 2025 թվականի օգոստոսի 20-ի N 1285)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Գուրգեն Լենիկի Ավագյանին Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հունիսի 28-ին տրված N 6 շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել չորս ամիս ժամկետով՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը:
2․ Գուրգեն Լենիկի Ավագյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 240 000 (երկու հարյուր քառասուն հազար) դրամ՝ տեղական տուրք։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գուրգեն Լենիկի Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։