Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 22-րդ և 42-րդ ենթակետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով 1. «Ջերմուկի համայնքի արվեստի N 1 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել հայ երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանի անվամբ՝ «Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ:
2. «Ջերմուկի համայնքի արվեստի N 1 դպրոց» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ ամբողջ տեքստի մեջ «Ջերմուկի համայնքի արվեստի N 1 դպրոց» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
3. Հաստատել նշված ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |