Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Տալ համաձայնություն Ջերմուկի համայնքապետարանի հաշվեկշռում առկա Беларус 82.1 մակնիշի անիվավոր տրակտոր տրակտորը, խոտի մամլիչը և խոտ հավաքող 5-М (3 միավոր) մեքենա-մեխանիզմները (այսուհետ՝ շարժական գույք) մեկ տարի ժամկետով Գնդեվազ գյուղի բնակիչ Հայրապետ Մկրտչյանին վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը՝ վարձավճարի չափը սահմանելով տարեկան 800000 (ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը՝ համայնքի բյուջեի եկամուտների հավելյալ աղբյուր ունենալը։
2․ Իրավունք վերապահել Ջերմուկի համայնքի ղեկավարին Գնդեվազ գյուղի բնակիչ Հայրապետ Մկրտչյանի հետ կնքելու շարժական գույքի վարձակալության տրամադրման պայմանագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |