Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակով պայմանավորված և Ջերմուկ համայնքի համայնքային ենթակայության կազմակերպությունների՝ ս/թ մարտի 17–ից հունիսի 13–ը ժամանակահատվածում աշխատանքների և նրանց կողմից մատուցվող ծառայությունների դադարեցման հետ կապված հաստատել համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17 -ի N 8-Ն որոշմամբ հաստատված Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեում կատարված փոփոխությունները՝
1․1․ Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի «46-07-00» , «46-08-00» , «46-05-00- տեղական վճարներ»/ ՀՈԱԿ-ների կողմից ծառայությունների մատուցման համար վճարվող տեղական վճարներ/ և «28-50-00-համայնքի բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտներ» /Ջերմուկ համայնքի ճոպանուղի համայնքային հիմնարկի ծառայություններից եկամուտ/, «45-01-00» տեղական տուրքեր եկամտային հոդվածները պակասեցնել 9458.1 հազար ՀՀ դրամով՝ հաշվի առնելով երեխաների ցուցակային թիվը և հաճախումների պայմանագրային հաշվարկները, տնտեսվարողների հետ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների ժամանակավոր դադարեցումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ճոպանուղու կողմից փաստացի մուտքագրված գումարների, տեղական տուրքերի վճարների չափերը, որից՝
ա/ «Զատիկ մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ից՝ 3505.935 հազար ՀՀ դրամ
բ/ «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ից՝ 395.96 հազար ՀՀ դրամ
գ/ «Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ–ից՝ 660.0 հազար ՀՀ դրամ
դ/ «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ից՝ 1723.5 հազար ՀՀ դրամ
ե/ «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ից՝ 2007.825 հազար ՀՀ դրամ
զ/ «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկից՝ 514.5 հազար ՀՀ դրամ
է/ «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի «46-08-00- տեղեկան վճար» եկամտատեսակը ամբողջությամբ պակասեցնել 317.13 հազար ՀՀ դրամով՝ ֆուտբոլի մարզումների դասաժամերը անվճար դարձնելու հետ կապված:
ը/ «տեղական տուրք «45-06-00-ոգելից խմիչքների» և «45-08-00-ծխախոտի վաճառքի» ու «45-16-00-հանրային սննդի կազմակերպման և իրականացման» թույլտվության իրականացման համար» հոդվածից՝ 333.25 հազար դրամ:
1․2 համապատասխանաբար պակասեցնել Ջերմուկի համայնքապետարանի և նրա ենթակառուցվածքների հետ կնքված սուբսիդիաների հատկացման պայմանագրերի «4511- սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածը՝ 8943.6 հազար ՀՀ դրամով, և Ջերմուկ համայնքի ճոպանուղի համայնքային հիմնարկի ծախսերի կատարման նախահաշվի շարունակական ծախսերը՝ 514.5 հազար ՀՀ դրամով, որից
ա/ էներգետիկ ծառայություններ՝ 214.5 հազար ՀՀ դրամ
բ/ կոմունալ ծառայություններ՝ 100.0 հազար ՀՀ դրամ
գ/ տեղեկատվական ծառայությունները՝ 200.0 հազար ՀՀ դրամ
2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի վարչական բյուջեն՝ 2020 թվականի մայիսի 26-ի դրությամբ՝ եկամուտներ՝ 529376.9 հազար ՀՀ դրամ
ծախսեր՝ 529376.9 հազար ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |