«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան 1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 24-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքին սոցիալական ծառայություններ տրամադրող ստորաբաժանումների կողմից զբաղեցրած տարածքը և դրան հարող հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.2. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.3.Համայնքի կարիքների համար գույք ձեռք բերելու համաձայնություն տալու մասին
զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |