Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի N 7/41 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մանկական Զարգացման Հիմնադրամ» կազմակերպությանը՝ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին բարձր մակարդակով սոցիալական ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու նպատակով: Տարածքի օգտագործման իրավունքի ժամկետը՝ ըստ դրամաշնորհային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամկետի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը օրվանից:
|