Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 58-րդ կետի հիման վրա՝ 1․ Թույլատրել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմին՝ համայնքապետարանի կարիքների համար` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման ծառայությունների ձեռքբերման նպատակով, 2022 թվականի ապրիլի 1-ին հայտարարված, ՋՀ-ԳՀԾՁԲ-22/2 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգը, 2-րդ չափաբաժնի մասով, հայտարարելու չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|