Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետով` Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով՝
1.Հաստատել Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներառում են կապիտալ բնույթի ծախսերի մասով սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, իսկ ընթացիկ ծախսերի գծով՝ հաշվարկ–հիմնավորումները,
2) Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելիս պետք է հաշվի առնվեն համայնքի զարգացման ծրագրերի հիմնական ուղղությունները։
3.Հանձնարարել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, վարչական ղեկավարներին և համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին՝
1)2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելիս հաշվի առնել համայնքի բնակիչներից, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի սուբյեկտներից ստացված առաջարկությունները,
2) սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցով ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:
4.Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին՝ ըստ անհրաժեշտության զեկուցել ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի շեղումների վերաբերյալ։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: