ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ Ջերմուկ համայնքի 2024 թ. ծրագրային բյուջեի նախագծի բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:
Բյուջեի հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:
Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն:
ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով ՀԱՄԱՅՆՔԻ 2024 թ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ այս տարի իրականացվում համայնքապետարանի պաշտոնական կայքով:
2022 թ. մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմի ֆինանսական բաժին ` հետևյալ հասցեով. ք. Ջերմուկ Մյասնիկյան 8:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև