Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 101-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. Սահմանել 2023 թվականի համար ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների հետևյալ դրույքաչափերը՝

1) «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի  կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը՝  1500 դրամ` մեկ ուղևորի մեկ շրջապտույտի համար,

2) համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար,                           


3) Ջերմուկ համայնքի գյուղական բնակավայրերում հանդիսությունների սրահները օգտագործման տրամադրելու համար՝ 15000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր օրվա համար, անհատույց՝ սգո արարողությունների դեպքում. սրահները վարձակալողի վրա է դրվում իր կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և գազի վճարների մուծման, ինչպես նաև գույքի, սպասքի և սրահի այլ իրերի հնարավոր վնասների փոխհատուցման պարտավորությունը,

4) ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման համար՝ համաձայն հավելված 1-ի,

5) համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության համար՝ համաձայն հավելված 2-ի,

6) համայնքային սեփականության մեքենա-մեխանիզմները օգտագործման տրամադրելու համար՝ համաձայն հավելված 3-ի,

7) «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի կողմից ֆիթնես–մարզումների ծառայությունների դիմաց  գանձվող  վճարի չափը՝  անհատական մարզումների մեկ ժամը՝ 1000 (հազար) դրամ, մարզիչի հետ մարզումների 12 պարապմունքը՝ 10 000 դրամ,

8) Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող չափագրական գործիքի օգտագործման տրամադրման դիմաց չափագրողից գանձվող վճարի չափը՝ հետևյալ դրույքաչափերով՝

    ա․ մինչև 100 քմ շենք–շինությունների չափագրում- 1 քմ՝ 100 դրամ,

    բ  100 քմ–ից ավելի մակերեսով շենք–շինությունների չափագրում- 1 քմ՝ 150 դրամ,

    գ․ մինչև 1000 քմ չկառուցապատված տնամերձ հողամասի չափագրում- 10 000 դրամ,

    դ չկառուցապատված 1000 քմ–ից ավելի տնամերձ հողամասի չափագրում– 10 000 դրամ+1000 քմ–ից ավել յուրաքանչյուր          1 քմ՝ 10 դրամ,

    ե մինչև 1 հա չկառուցապատված արտադրական, հասարակական և գյուղատնտեսական նշանակության հողամասերի չափագրում– 20000 դրամ,

    զ 1 հա–ից ավելի գյուղատնտեսական հողամասերի չափագրում– յուրաքանչյուր 1 հա–ի համար 20 000 դրամ,

  էարդյունաբերական, հասարակական (արտադրական տարածքներ, հանգստի, հյուրանոցային համալիրներ եւ այլն) կառուցապատված հողամասերի և շենք, շինությունների, ենթակառուցվածքների չափագրումը– պայմանագրային հիմունքներով»։

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) տրամադրված թույլտվության ժամկետի երկարաձգման դիմաց գանձվող վճարի չափը՝  տրամադրված թույլտվության համար վճարված տեղական տուրքի չափով։

2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետի 3-րդից 8 րդ ենթակետերով սահմանված վճարների համար կիրառել դրույքաչափերի նվազեցման արտոնություն 50-ից 100 տոկոսի չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(69.00 Կբ)
(52.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner