Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ա․ Առաքելյանի՝ ս/թ նոյեմբերի 27-ի զեկուցագիրը (մտից N 1917, 28․11․2024 թ․) որոշում եմ՝
1․ Հարուցել վարչական վարույթ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 40-րդ շենքի N 11 բնակարանի բնակիչ Զորիկ Բադիլի Վարդանյանին Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով։
2․ Վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովին՝
1) վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովի անդամներին և մասնակիցներին ծանուցել վարչական վարույթի հարուցման, լսումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին,
2) վարչական վարույթի արդյունքում համայնքի ղեկավարին ներկայացնել վարչական ակտ ընդունելու վերաբերյալ հիմնավոր առաջարկություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։