«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան 1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի նոյեմբերի 6-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1․1․ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, այդ լրացումներն ու փոփոխությունները հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1.2․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի N 4-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ Ջերմուկ քաղաքի Խաչիձորի փողոցի N 4/1 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 30-ի N 46-Ա որոշման 1-ին կետը ուժը կորցրած ճանաչելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա․ Գառնիկյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |