Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 77-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 ապրիլի 2025 թվականի N 77-Լ

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Գովազդի մասին» օրենքների և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների, ինչպես նաև՝ Ջերմուկ համայնքի ավագանու 13․09․2019 թ․ N 63-Ա, 18․11․2022 թ  N 88-Ն,  20․02․2024 թ․ N 6-Ն, 20․02․2025 թ․ NN 7–Ն, 11–Ն, 12–Ն և 13–Ն որոշումների կատարումն ապահովելու նպատակով՝ որոշում եմ՝

1․ Ջերմուկ համայնքի տարածքում՝

ա) բացօթյա առևտրի իրականացումը, առևտրի և սպասարկման օբյեկտներին ներկայացվող պահանջների կատարումը, առևտրի կազմակերպման կանոնների պահպանումը վերահսկելու

բ) Ջերմուկ համայնքի ավագանու 20․02․2025 թ․ «Մշակութային գործունեության իրականացման նպատակով Ջերմուկ քաղաքի հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանելու մասին», «Ջերմուկ համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին» և «Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը սահմանելու մասին» որոշումների կատարումը ապահովելու

գ) անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման  պայմանների և իրականացման կարգի կատարումը, ինչպես նաև՝ արտաքին գովազդի տեղադրման կարգի ու պայմանների պահպանման կատարումը վերահսկելու

նպատակով ստեղծել մշտական հանձնաժողով հետևյալ կազմով՝

հանձնաժողովի նախագահ՝ Կարեն Գևորգյան- համայնքի ղեկավարի խորհրդական

                        անդամներ՝  Հակոբ Թադևոսյան– համայնքի ղեկավարի օգնական

                                           Արտուշ Սիմոնյան– «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ի տնօրեն

                                            Արտավազդ Գևորգյան – «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ի ճարտարագետ

                                            Մուշեղ Աղաջանյան– «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ի աշխղեկ

                                             Արսեն Գառնիկյան –համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ

                                             Աղասի Առաքելյան – համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ 

                                             Նաիրի Նիկալայան– ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ

                                             Արման Հայրապետյան– ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ

                                             Տիգրան Ղուկասյան–աշխատակազմի առաջին կարգի մասնագետ

                                             Մեսրոպ Հարությունյան– աշխատակազմի առաջին կարգի մասնագետ 

2․ Սույն կարգադրության 1-ին կետով ստեղծված հանձնաժողովին՝      

ա/ տասնհինգօրյա պարբերականությամբ վերահսկել վերը շարադրված գործունեության տեսակների՝ օրենսդրությանը համապատասխան ծավալումը

բ/ նախաձեռնել վարչական վարույթ խախտումներ արձանագրելու դեպքում՝ համապատասխան զեկուցագիր ներկայացնելով համայնքապետարանում գործող վարչական վարույթ իրականացնող մշտական հանձնաժողովին

գ/ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ համայնքի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։       

 

                                                                                 


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner