Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ 1. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 23-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասերը առանց մրցույթի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին» N 51-Ա որոշման 1-ին կետում «30 000» թիվը փոխարինել «10 000» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|