Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի՝ 1. Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցին կից նորակառույց այգին անվանակոչել «Ազատամարտիկների պուրակ»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |