«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19 -րդ կետին համապատասխան 1. Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում 2017 թվականի ուսման վարձի չափը սահմանել մեկ երեխայի հաշվով ամսական 3000 դրամ:
2. Ջերմուկի համայնքի ««ԶԱՏԻԿ» մանկապարտեզ ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ում 2017 թվականի ծնողական վճարի չափ սահմանել մեկ երեխայի հաշվով Ջերմուկ քաղաքում՝ ամսական 7000 դրամ, Կեչուտ գյուղում և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 2017 թվականի ծնողական վճարի չափ սահմանել մեկ երեխայի հաշվով 5000 դրամ: Միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչել 50 տոկոսով:
3. Արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների ու երկկողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել սույն որոշման մեջ նշված վարձերի ու վճարների մուծումից: Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից արվեստի դպրոցներ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչել 50 տոկոսով:
4. Ջերմուկի համայնքի մարզադպրոցում 2017 թվականի ծնողական վճարի չափ սահմանել մեկ երեխայի հաշվով ամսական 1000 դրամ:
5. Ջերմուկի համայնքի ճոպանուղու կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը սահմանել 1500 դրամ` մեկ ուղևորի մեկ շրջապտույտի համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: |