Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 223-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2024 թվականի N 223-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ՝ Մ-2 ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԾԱՌԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  42-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ և 22-րդ ենթակետերով, հիմք ընդունելով Գնդեվազ գյուղի վարչական ղեկավար Ս․ Մկրտչյանի՝ ս/թ սեպտեմբերի 16-ի զեկուցագիրը (մտից N 1475)՝ որոշում եմ՝

1.  Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի վարչական տարածքի՝ Մ-2 միջպետական ճանապարհի հարակից տարածքը բարեկարգելու և սանիտարական մաքրման նպատակով իրականացնել չորացած ծառերի (ուռենիների) հատում:

2. Սույն որոշման կատարումը վերապահել «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ին՝  նշված աշխատանքների կատարման հսկողությունը դնելով Գնդեվազ գյուղի վարչական ղեկավար Սևակ Մկրտչյանի վրա:

3. «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ հատան աշխատանքների ժամանակ անհրաժեշտ վառելանյութը և աշխատանքային գործիքները տրամադրել ՀՈԱԿ-ի միջոցներից, տարածքների մաքրումը կատարել ՀՈԱԿ-ի կողմից՝ համայնքի միջոցների հաշվին, առաջացած փայտանյութը տրամադրել  վարչական ղեկավարի գրասենյակին՝ գյուղի անապահով բնակիչներին, որպես վառելանյութ, բաշխելու նպատակով:

4. Սույն որոշման կատարման   հսկողությունը վերապահել վարչական ղեկավար Սևակ Մկրտչյանին և «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Ա. Սիմոնյանին։

5.Սույն որոշման պատճեն ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner