Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության՝ 2024 թվականի օգոստոսի 27-ի հայտը՝ (մտից N 1387, 27․08․ 2024 թ․)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի՝ Մաշտոցի փողոցի երկայքով միջին ճնշման ստորգետնյա գազատարի վթարային հատվածների մեկուսիչ ծածկույթի վերատեղադրման աշխատանքների կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը տալ նախագծման թույլտվություն։
2․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: