Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N **
 

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և 16-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Սահմանել 2026 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների հետևյալ դրույքաչափերը՝

1)«Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի  կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը՝  2,000 (երկու հազար)  ՀՀ  դրամմեկ ուղևորի մեկ շրջապտույտի համար,

2) համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար,                           

3) Ջերմուկ համայնքի գյուղական բնակավայրերի հանդիսությունների սրահները օգտագործման տրամադրելու համար՝ ցանկացած բնույթի արարողությունների դեպքում՝ մեկ աթոռը՝ 300 (երեք հարյուր) դրամ, ուրախառիթ արարողությունների (հարսանիք, կնունք, ծննդյան խնջույք) դեպքում՝ մեկ աթոռը՝ 500 (հինգ հարյուր) դրամ

4) ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման համար՝ համաձայն հավելված 1-ի,

5համայնքային սեփականության մեքենամեխանիզմները օգտագործման տրամադրելու համար՝ համաձայն հավելված 2-ի,

6) «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի կողմից ֆիթնես–մարզումների ծառայությունների դիմաց  գանձվող  վճարի չափը՝  անհատական մարզումների մեկ ժամը՝ 1,000 (մեկ հազար) դրամ, մարզիչի հետ մարզումների 12 պարապմունքը՝ 10,000 (տաս հազար) դրամ։

7) Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող չափագրական գործիքի օգտագործման տրամադրման դիմաց չափագրողից գանձվող վճարի չափը՝ հետևյալ դրույքաչափերով՝

    ա․ մինչև 100 քմ շենք–շինությունների չափագրում- 1 քմ՝ 100 (մեկ հարյուր )դրամ,

    բ  100 քմ–ից ավելի մակերեսով շենք–շինությունների չափագրում- 1 քմ՝ 150 ( մեկ հարյուր հիսուն) դրամ,

    գ․ մինչև 1,000 քմ չկառուցապատված տնամերձ հողամասի չափագրում- 10,000 (տաս հազար) դրամ,

    դ չկառուցապատված 1,000 քմ–ից ավելի տնամերձ հողամասի չափագրում– 10,000 (տաս հազար ) դրամ+1, 000 քմ–ից ավել յուրաքանչյուր 1 քմ՝ 10 դրամ,

     ե մինչև 1 հա չկառուցապատված արտադրական, հասարակական և գյուղատնտեսական նշանակության հողամասերի չափագրում– 20,000 (քսան հազար) դրամ,

    զ 1 հա–ից ավելի գյուղատնտեսական հողամասերի չափագրում– յուրաքանչյուր 1 հա–ի համար 20,000 (քսան հազար) դրամ,

    է․ արդյունաբերական, հասարակական (արտադրական տարածքներ, հանգստի, հյուրանոցային համալիրներ եւ այլն) կառուցապատված հողամասերի և շենք, շինությունների, ենթակառուցվածքների չափագրումը– պայմանագրային հիմունքներով։

8) համայնքի սեփականություն հանդիսացող աստղադիտակից օգտվելու համար՝ մեկ անձի մեկ դիտումը՝ 500 ( հինգ հարյուր ) դրամ

9) համայնքի սեփականություն հանդիսացող արշավային վրաններից օգտվելու համար՝ մեկ օրվա (24ժամ) դեպքում մեկ վրանի համար՝ 5,000    ( հինգ հազար) դրամ

10) համայնքի վարչական տարածքում գտնվող, այդ թվում՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում և տանիքին՝ սարքերի, սարքավորումների, դեկորատիվ առարկաների  և այլ պարագաների ու տարրերի տեղադրման թույլտվության տրամադրման համար՝ 10,000   (տաս հազար )դրամ, 

11) համայնքի վարչական տարածքում գտնվող, այդ թվում՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների տանիքներին արևային կայանների տեղադրման թույլտվության տրամադրման համար՝ 25,000 (քսանհինգ հազար) դրամ

2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետի 4-րդից  6–րդ ենթակետերով սահմանված վճարների համար կիրառել դրույքաչափերի նվազեցման արտոնություն 50-ից 100 տոկոսի չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: 


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(56.00 Կբ)
(56.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner