Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հարկային օրենսգիրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 30-ի «Ջերմուկ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշումը՝ 1․ Արտոնություն սահմանել դատարանի վճռով անհայտ բացակայող ճանաչված Մհեր Տելիկի Ստեփանյանին (գրանցման հասցեն՝ ք. Ջերմուկ, Ձախափնյակ, Մ․ Ստեփանյան փողոց, շենք 8, բն․ 28, ՀԾՀ՝ 2510690272) սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ համայնքում հաշվառված MITSUBISHI PAJERO 3.01 մակնիշի 91 QO 009 պետհամարանիշով փոխադրամիջոցի 40050 դրամ գույքահարկի գծով՝ ազատելով 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի պարտավորության կատարումից:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |