Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերի, ինչպես նաև 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ 1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի ամսական վարձատրության չափը սահմանել 440 162 դրամ:
2․ Հաստատել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
3․ Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հաստատված հաստիքացուցակին համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու առաջարկությամբ:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 22-ից, քաղաքական, հայեցողական և վարչական պաշտոնների մասով՝ հրապարակման օրվանից, իսկ աշխատակազմի՝ համայնքային ծառայության պաշտոնների մասով՝ ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ |