Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 25-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2018 թվականի N 25-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 5-Ա, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ի N 6-Ա ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 81-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին և 5-րդ կետին  համապատասխան

1.Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի «Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 16/3 հասցեում գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի գինը և պայմանները հաստատելու և Ջերմուկի համայնքի ավագանու 2013 թվականի հունվարի 18-ի N 11-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 6-Ա որոշման 2-րդ կետում «260 000 (երկու հարյուր վաթսուն հազար)» թիվը  փոխարինել «2600» (երկու հազար վեց հարյուր) թվով:

2. Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 24-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքին սոցիալական ծառայություններ տրամադրող ստորաբաժանումների կողմից զբաղեցրած տարածքը և դրան հարող հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» N 81-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

* որոշման վերնագրից հանել «դրան հարող» բառերը
* որոշման 1-ին կետից ՝
                        -հանել «դրան հարող հողատարածքից» բառերը,
                        -«200 քմ» թիվը փոխարինել «344 քմ» թվով:

3.Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների  աշխատակիցների 2018 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 5-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

* Հավելված 1-ում՝

   -«Ջերմուկ համայնքի «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ»-ի հաստիքացուցակում 4-րդ տողի «հաստիքային միավորը» սյունակի «2,24» թիվը փոխարինել «1,12» թվով, 8-րդ տողի «հաստիքային միավորը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով,

  - «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում վարչական մասի 4-րդ տողի «պահեստապետ» բառը փոխարինել «հսկիչ» բառով, «Համայնքի սանիտարական մաքրում» հատվածում 3-րդ տողի «հաստիքային միավորը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով, 4-րդ տողը հանել, «Աղբահանություն և բարեկարգում» հատվածում 1-ին տողի «հաստիքային միավորը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով, 4-րդ տողը հանել:

* Հավելված 2-ում «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի հաստիքացուցակից հանել «հաշվապահ-գործավար» հաստիքը:

4. Հաշվի առնելով սույն որոշման 3-րդ կետով կատարված փոփոխությունները՝ հաստատել «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» ՀՀ-ի, Ջերմուկ համայնքի «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի և «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի 2018 թվականի հաստիքացուցակները` համաձայն սույն որոշման հավելվածի՝  սահմանելով, որ դրանք համարվում են Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 5-Ա որոշման N 1 և N 2 հավելվածների բաղկացուցիչ մասերը:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(41.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner