Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի, հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Զավեն Էդիկի Հովհաննիսյանի և Ջերմուկի քաղաքապետի միջև 05․01․2005 թ․ կնքված վարձակալության պայմանագրի 9-րդ կետի դրույթները և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Ջերմուկ համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին» N 32-Ա որոշումը, հաշվի առնելով Գ. Ռ. Հարությունյանի համաձայնությունը (մտից N 1151, 10.07.2024 թ.)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նոր սահմանների և, ըստ այդմ, կադաստրային նոր արժեքների սահմանմամբ պայմանավորված Ջերմուկի քաղաքապետի և Ջերմուկ քաղաքի բնակիչ Գևորգ Ռուբենի Հարությունյանի (այսուհետ՝ Վարձակալ) միջև 2002 թվականի հունիսի 20-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունը՝
- պայմանագրի 8-րդ կետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 2024 թվականի համար՝ 32355 դրամ, 2025 թվականի համար՝ 48530 դրամ, 2026 թվականի և հաջորդող տարիների համար՝ 64710 դրամ։»
2. Վարձակալի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարձակալին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: