Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի կետի 5-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով 1. Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2019 թվականի բյուջեի հաստատման մասին» N 4-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝
ա) Ջերմուկ համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի ծախսային բաժնի «10-07-01-51- սոցիալապես անապահով անձանց աջակցություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվի «4727-կրթական, մշակույթային և սպորտային նպաստներ բյուջեից» ծախսային հոդվածից որպես համայնքի կողմից սոցիալական ծրագրի իրականացման համար համայնքային ներդրում` Ջերմուկ քաղաքում գործող «Ապագայի շողեր» կրթական-սոցիալական հասարակական կազմակերպության ընդհանուր ծրագրի ամբողջական բյուջեի 40% չափով՝ 438750 (չորս հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ հատկացնել հասարակական կազմակերպությանը՝ վերջինիս ցերեկային խնամքի կենտրոնի ծառայություններից օգտվող համայնքի սոցիալապես անապահով և հատուկ կարիքներ ունեցող ընտանիքներից 25 երեխաների համար դասընթացների, հոգևոր դասերի կազմակերպմանը և նրանց մտավոր կարողությունների զարգացմանը նպաստելու համար,
բ) Ջերմուկ համայնքի 2019 թվականի բյուջեի ֆոնդային մասի «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածից 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամ տեղափոխել «5129-այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդված՝ «Ջերմուկ համայնքի արվեստի N 1 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար գույք ձեռք բերելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |