Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը հաստատելու մասին» N 51 որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «ա» ենթակետի և 48-րդ կետի հիման վրա՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Կեչուտ գյուղի 1-ին փողոցի վրա գտնվող բնակելի նշանակության անշարժ գույքը՝ 168,1 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը՝ 1000 քմ մակերես ունեցող բնակավայրերի նշանակության սպասարկման հողամասով (գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման), ճանաչել որպես առանձին միավոր՝ չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025XMNWGE:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն.
Ջերմուկ համայնք, գյուղ Կեչուտ, 1-ին փողոց 4-րդ նրբանցք N 1:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից: