«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասին և 34-րդ հոդվածին համապատասխան՝
1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Ջերմուկ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին» N 81-Ա որոշման մեջ կատարել լրացում․ որոշման մեջ ավելացնել 4․1-ին կետը հետևյալ բովանդակությամբ՝
«4․1․ Սահմանել՝
ա) համայնքի 2025 թվականի բյուջեից մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գծով նախատեսվող ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը 33,865.68 հազար ՀՀ դրամ (պետական բյուջեից մասնաբաժին 28,221.4 հազար ՀՀ դրամ, համայնքի կողմից՝ պետական բյուջեի մասնաբաժնի20 տոկոս՝ 5,644.28 հազար ՀՀ դրամ),
բ) յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար անհրաժեշտ գումարի առավելագույն սահմանաչափը՝ 33,865.68 հազար (երեսուներեք միլիոն ութ հարյուր վաթսունհինգ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ,
գ) առաջարկ-նախագծերի իրականացման համար անհրաժեշտ նախահաշվային գինը չպետք է գերազանցի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գծով նախատեսվող պետական և համայնքային ֆինանսական միջոցների առավելագույն ընդհանուր ծավալը։»
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։