«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան 1. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների 2019 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 75-Ա որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
ա) հավելված 1-ում «Աշխատակազմ՝ 12» արտահայտության մեջ «12» թիվը փոխարինել «13» թվով, «Ներքին աուդիտի բաժին- 1» արտահայտության մեջ «1» թիվը փոխարինել «2» թվով «Ընդամենը՝ թվաքանակ- 36» արտահայտության մեջ «36» թիվը փոխարինել «37» թվով
բ) հավելված 2-ում «Աշխատակազմի ներքին աուդիտի բաժին» մասը լրացնել նոր՝ 13.1 տողով՝ հետևյալ բովանդակությամբ՝
13.1 |
Գլխավոր մասնագետ-աուդիտոր |
1 |
257500 |
257500 |
գ) «Ընդամենը» տողի 2-րդ սյունակում «34,5» թիվը փոխարինել «35,5» թվով, 3-րդ սյունակում «3 802 011» թիվը փոխարինել «4 059 511» թվով, 4-րդ սյունակում «5 367 973» թիվը փոխարինել «8 401 463» թվով։
դ) «Ընդհանուրը» տողի 2-րդ սյունակում «42,5» թիվը փոխարինել «43,5» թվով, 3-րդ սյունակում «5 367 973» թիվը փոխարինել «5 625 473» թվով, 4-րդ սյունակում «8 401 463» թիվը փոխարինել «8 658 963» թվով։
2. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2019 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 76-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
«Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում՝
1) 6-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակում «2,5» թիվը փոխարինել «5,5» թվով, իսկ «Գումարը» սյունակում «287500» թիվը փոխարինել «632500» թվով,
2) 7-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակում «0,75» թիվը փոխարինել «1» թվով, իսկ «Գումարը» սյունակում «75000» թիվը փոխարինել «100000» թվով,
3) 8-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակում «2» թիվը փոխարինել «2,25» թվով, իսկ«Գումարը» սյունակում «200 000» թիվը փոխարինել «225 000» թվով,
4) կատարել լրացում՝ ավելացնելով նոր՝ 9-րդ տողը հետևյալ խմբագրությամբ՝
9 |
հաշվապահ-գործավար |
1 |
136 000 |
136 000 |
5) «Ընդամենը» տողի «Հաստիքային միավորը» սյունակում «12,25» թիվը փոխարինել «16,75» թվով, իսկ «Գումարը» սյունակում «1452500» թիվը փոխարինել «1983500» թվով։
3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում Ջերմուկ համայնքի ավագանու սույն որոշմամբ ավելացված նոր պաշտոնը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու պահից:
4. Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |