Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը և նույն հոդվածի 3-րդ մասը՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների 2020 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 4-Ա որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
ա) հավելված 2-ում 23-րդ տողի «Դրույքի չափը (դրամ)» և «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակներում «130 000» թիվը փոխարինել «187 300» թվով,
բ) հավելված 1-ում կատարել լրացում՝ «Տեխնիկական սպասարկման անձնակազմ-14» տողից առաջ ավելացնել «Քաղաքացիական աշխատանք կատարողներ-1» արտահայտությունը, իսկ «Ընդամենը՝ թվաքանակ- 37» արտահայտության մեջ «37» թիվը փոխարինել «38» թվով։
բ) հավելված 2-ում 19-րդ տողից հետո ավելացնել նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ՝
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ
հողաշինարար |
1 |
238 200 |
238 200 |
գ) հավելված 2-ում՝ «Ընդամենը» տողի 2-րդ սյունակում «35,5» թիվը փոխարինել «36,5» թվով, 3-րդ սյունակում «4 059 511» թիվը փոխարինել «4 355 011» թվով, 4-րդ սյունակում «6 299 201» թիվը փոխարինել «6 594 701» թվով։
դ) «Ընդհանուրը» տողի 2-րդ սյունակում «43,5» թիվը փոխարինել «44,5» թվով, 3-րդ սյունակում «5625473» թիվը փոխարինել «5920973» թվով, 4-րդ սյունակում «8658963» թիվը փոխարինել «8954463» թվով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |