«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին համապատասխան, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝
1. Համաձայնվել Ջերմուկ գործուղված և «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում աշխատանքի անցած բժշկի կողմից բնակության համար վարձակալած բնակարանի վարձակալական վճարը փոխհատուցելու համար՝ Ջերմուկ համայնքի 2018 թվականի վարչական բյուջեից ամսական 50 000 (հիսուն հազար) դրամի չափով դրամական հատկացում կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Դրամական հատկացումները կատարելու մասին» N 17-Ա որոշման 1-ին կետի «գ» ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: