Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Հասմիկ Շահենի Առաքելյանի դիմում-հայտերը (մտից՝ N 982, 2025 թվականի հունիսի 23)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Առաքելյանին տալ 2025 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Ջերմուկ քաղաքի Բարեկամության փողոցի N 7 հասցեում գտնվող հասարակական նշանակության օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի ու արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություներ (համապատասխանաբար՝ Թույլտվություն N 54, N 55 N 56):
2. Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Առաքելյանին պարտավորեցնել երկու ամսվա հաշվարկով վճարելու տեղական տուրք Ջերմուկի համայնքապետարանի
ա/ 900365031435 հաշվեհամարին՝ 37500 (երեսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ՝ հանրային սննդի կազմակերպման և իրացման համար,
բ/ 900365031484 հաշվեհամարին՝ 5400 (հինգ հազար չորս հարյուր) դրամ՝ արտաքին գովազդ տեղադրելու համար՝ յուրաքանչյուր ամիս
գ/ 900365031336 հաշվեհամարին` 75000 (յոթանասունհինգ հազար) դրամ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Հասմիկ Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի յուրաքանչյուր տեսակի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ օգոստոսի 31-ը: