Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և չափորոշիչները սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 52-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Ջերմուկի համայնքի 2022 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից դրամական օգնություն տրամադրել Ջերմուկ համայնքի հետևյալ բնակիչներին՝
Տիգրան Վարդանյան՝ 300 000 (երեք հարյուր հազար) դրամ
Արարատ Հովհաննիսյան՝ 300 000 (երեք հարյուր հազար) դրամ
Շավարշ Դանիելյան՝ 300 000 (երեք հարյուր հազար) դրամ
Նաիրա Հովհաննիսյան՝ 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ
Լյուդմիլա Գալստյան՝ 100 000 (հարյուր հազար) դրամ
Քրիստինե Հակոբջանյան՝ 100 000 (հարյուր հազար) դրամ
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |