Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմենուհի Սաֆարյանի կողմից մանդատը վայր դնելու հանգամանքը՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Ջերմուկ համայնքի ավագանու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածությունը հաստատելու մասին» N 93-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ 1-ին կետում «Արմենուհի Սաֆարյանի» բառերը փոխարինել «Գոհար Խաչատրյանի» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |