Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետով, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Լ․ Գ․ Վասակյանի դիմումը (մտից՝ N 1855, 19․11․2024 թ․)՝ որոշում եմ՝
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 5-րդ գլխի պահանջները՝ Գնդեվազ գյուղի բնակիչ Լյովա Գրիշայի Վասակյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 4-րդ փողոցի վրա գտնվող անշարժ գույքին՝ 0,2059 հա մակերեսով հողամասին և այդ հողամասի վրա գտնվող 280,9 քմ մակերեսով բնակելի տանը, տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, գյուղ Գնդեվազ, 4-րդ փողոց N 13։
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը օրվանից: