«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝
1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական՝ 2024 թվականի հունիսի 20–ի նիստի հետևյալ օրակարգը՝
1․1․ Ջերմուկ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) հաստատելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․2․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի ժամկետները երկարաձգելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ Ջերմուկ համայնքի 2024 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․Համայնքային սեփականության գույքը՝ քաղաքային այգու տարածքում տեղադրված առևտրի տաղավարները, օգտագործման տրամադրելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Ա․ Հայրապետյան
1․5․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ա․ Գառնիկյան
1․6․ Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 23-ի N 30-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․7․ Դրամական օգնություն տրամադրելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մ․ Մարգարյան
1․8․ Ջերմուկ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։