«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան 1. Ջերմուկ համայնքի բյուջեի վարչական մասի 2017 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի 286076.3 (երկու հարյուր ութսունվեց հազար յոթանասունվեց դրամ 30 լումա) դրամ գումարն ուղղել նախորդ բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված առկա հարկայիn պարտավորությունների կատարմանը , իսկ ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը` 267477462.9 (երկու հարյուր վաթսունյոթ միլիոն չորս հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր վաթսուներկու դրամ 90 լումա) դրամն ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |