«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին և 36-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան
1. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2019 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 76-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
* Հավելվածում՝
«Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 23-ի «Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի N 76-Ա որոշման մեջփոփոխություններ կատարելու մասին» N 10-Ա որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը և վերջին պարբերությունը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով՝ նոր խմբագրությամբ հաստատված հաստիքացուցակը համարվում է Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի N 76-Ա որոշման հավելվածի բաղկացուցիչ մասը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: