Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով, 71-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և 75-րդ հոդվածով՝ 1.Հաշվի առնելով, որ Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի N 20-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) համաձայնություն է տրվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 49,1 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը (ընդհանուր 22 միավոր հողակտոր) մրցույթային եղանակով վարձակալության տրամադրելուն, սակայն նշված հողակտորների մի մասն արդեն իսկ տրամադրված էր վարձակալության «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին՝ Որոշման 2-րդ կետը ճանաչել մասնակի չեղյալ` սույն որոշման Հավելված 1-ում նշված ծածկագրերով հողամասերի մասով:
2. Որոշման 2-րդ կետի մասնակի չեղյալ ճանաչման արդյունքում տվյալ կետում նշված «49,1» թիվը փոխարինել «1,51» թվով, «22» թիվը փոխարինել «3» թվով՝ հաստատելով Որոշման նոր խմբագրությամբ հավելվածը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
3. Սահմանել, որ Որոշման 2-րդ կետը մասնակի չեղյալ է ճանաչվում Որոշման ընդունման օրվանից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|