Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 44-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017ԹՎԱԿԱՆԻ N 20-Ա ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏԸ ՄԱՍՆԱԿԻ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով, 71-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով  և 75-րդ հոդվածով՝

1.Հաշվի առնելով, որ Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի N 20-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) համաձայնություն է տրվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 49,1 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը (ընդհանուր 22 միավոր հողակտոր) մրցույթային եղանակով վարձակալության տրամադրելուն, սակայն նշված հողակտորների մի մասն արդեն իսկ տրամադրված էր վարձակալության «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին՝ Որոշման 2-րդ կետը  ճանաչել մասնակի չեղյալ` սույն որոշման Հավելված 1-ում նշված ծածկագրերով  հողամասերի մասով:

2. Որոշման 2-րդ կետի մասնակի չեղյալ ճանաչման արդյունքում տվյալ կետում նշված «49,1» թիվը փոխարինել «1,51» թվով, «22» թիվը փոխարինել «3» թվով՝ հաստատելով Որոշման նոր խմբագրությամբ հավելվածը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

3.    Սահմանել, որ Որոշման 2-րդ կետը  մասնակի չեղյալ է ճանաչվում Որոշման ընդունման օրվանից:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.93 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner